Տպել
17.10.2017
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 17-ին ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթնին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, իսկ ամերիկահայ բարերարներ Կավուկջյանների ընտանիքին առողջապահության եւ սոցիալական ոլորտներում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, վստահեցրել է, որ նրանց ուղղված շնորհակալական խոսքերը լսելի են բոլորին, որովհետեւ բարերարների կողմից իրականացվող «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրը հաջողություններ է արձանագրել:

Խորհրդարանի նախագահը նշել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամը «Սթարկի» ընկերության հետ համատեղ Լոս Անջելեսում բնակվող Կավուկջյան ընտանիքի ջանքերով Հայաստանում իրականացնում է բարեգործական առաքելություն՝ ապահովելով սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերում ընդգրկված կարիքավոր 1800 անձանց հատուկ լսողական սարքերով:

Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրով գործ ունենք մարդկային հոգու գեղեցկության, օգնելու եւ աջակցելու անշահախնդիր ցանկության հետ, որոնք գոյություն ունեն «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր նախագահ Բիլ Ասթնի եւ Կավուկջյան ընտանիքի ներաշխարհում:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով բարերարներին մարդասիրական գործունեության համար, նշել է, որ հնչեցնում է ոչ միայն ծրագրի շահառուների, այլեւ նրանց ընտանիքների ու հարազատների երախտիքի խոսքը:

Պարգեւատրման արարողությունից առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ հոկտեմբերի 15-17-ն անցկացվում է «Սթարկի»-ի բարեգործական առաքելությունը: Խորհրդարանի նախագահը շրջել է սրահում, զրուցել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ եւ հետաքրքրվել ծրագրի արդյունավետությամբ:


17.10.2017
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մ...

17.10.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի դեսպանի հետ
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը, ողջունելով դեսպանին, ներկայացրել է բարեկամական խմբի՝ հանդիպմանը մասնա...

17.10.2017
Տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության մամլո ասուլիսը
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 6-9-ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նս...

17.10.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: Ողջունելով դեսպանին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են, երկու երկրներն ունեն բարեկամության ու համագործակցությա...

17.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը: ...