Տպել
16.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքին նախագծին: Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրել է, որ ստացվել է 1 առաջարկ, որն ընդունվել է: Նախագիծը կընդգրկվի ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Նշենք նաեւ, որ հանձնաժողովը Շիրակի մարզ կատարելիք առաջիկա այցի ընթացքում համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ կքննարկի սպանդանոցային ցանցի ստեղծման, ինչպես նաեւ ՝ «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» վերաբերյալ հարցը: