ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդել Աալ Սայեդ Ահմեդի հետ:
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հավելել, որ երկու պետությունների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ են եւ հավելել, որ օրենսդիր մարմինների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում նպաստում են երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Այս համատեքստում կարեւորվել է բարեկամական խմբերի դերը եւ ակտիվ գործակցությունը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Եգիպտոսի պատմական արժեքների մասին դեռեւս դպրոցական տարիքից են տեղեկանում աշխարհի բոլոր ժողովուրդները եւ այս իմաստով կարելի է ասել, որ Եգիպտոսն աշխարհինն է:
Արա Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-եգիպտական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է նաեւ Բենինի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջխորհրդարանական միության պատվիրակությունների գործունեությանը վերաբերող հարցեր:
Արա Բաբլոյանը հանդիպել է Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շոն Օ Ֆարիլի հետ: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Իռլանդիայի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ ձեւաչափերում:...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացո...
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 6-9-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ Բուխարեստում կայացած տարեկան նստաշրջանի վերաբերյալ: ...
Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրությունն...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-սլովակյան հարաբերությունների կայուն զարգացմանը, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցությանը: Այդ երկխոսությանը շարո...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին եւ հանդես է եկել ելույթով: «Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, կցանկանայի առաջին հերթին շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին հյուր...
Արա Բաբլոյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի հետ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմի հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններ...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ: Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարեւորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խոր...