Տպել
14.10.2017
Արա Բաբլոյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց
1 / 3

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սանկտ Պետերբուրգ: ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ:

Նշենք, որ դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաեւ Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին: Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:


14.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստա...