National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
13.10.2017
Խորհրդարանական լսումներում քննարկվել են աղետների ռիսկերի կառավարման հիմնախնդիրները
1 / 8

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ ողջունելով հյուրերին նշել է, որ լսումների նպատակն է համակողմանիորեն անդրադառնալ մեր երկրում աղետների ռիսկերի կառավարման կարողություններին՝ գնահատելով դրանց իրավական, սոցիալական, տնտեսական, ինստիտուցիոնալ եւ կազմակերպական հիմքերը, քննարկել աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարությունն ու դրա իրականացման ընթացքը: Կարեւորվել են բնագավառում առկա հիմնախնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման ուղիները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության աղետներին դիմակայելու հայեցակարգային հիմնադրույթներին, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով նախատեսված՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտի բարեփոխումներին:

Անդրադառնալով կառավարության ծրագրի ոլորտային ուղղություններին՝ նախարարն ընդգծել է թվային կապի կիրառմամբ աղետների վաղ ազդարարման եւ բնակչության իրազեկման ժամանակակից համակարգի ներդրումն ու զարգացումը: «Վստահ եմ, որ հանուն խաղաղ եւ անվտանգ կենսագործունեության, ԱԺ-ի հետ միասին ամրապնդելու ենք աղետների ռիսկերի պետական կառավարումը»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադառնալով օրենսդրական դաշտում կատարված փոփոխություններին, մասնավորապես նշել է. «Այս տարիներին մենք ձեւավորել ենք համապարփակ օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն է տալիս կանոնակարգել տարբեր մակարդակներում գործող մարմինների, այդ թվում նաեւ կազմակերպությունների գործողությունները համապատասխան իրավիճակներում»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն ընդգծել է աղետների ռիսկերի աճը: Ըստ նրա՝ աշխարհում վերջին տասնամյակում աղետների թիվը կրկնապատկվել է, եռամյակում՝ անգամ եռապատկվել: Կարինե Դանիելյանը ներկայացրել է մի շարք ուսումնասիրությունների արդյունքներ: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության 21 պոչամբարներին՝ նշել է որ դրանք մեծ վտանգ են ներկայացնում եւ չեն համապատասխանում որեւէ չափորոշչի: Կարինե Դանիելյանը նշել է, որ սողանքները եւս շատ են ՀՀ-ում: «Անկախացումից հետո ակտիվացած քաղաքաշինությունը լուրջ ռիսկերի առջեւ է մեզ կանգնեցրել: Այսօր մենք ունենք բազմահարկ կառույցներ նույնիսկ ամենաաակտիվ սեյսմիկ գոտիներում: Երեւանն անպաշտպան է սելավների, ջրհեղեղների նկատմամբ: Երեւանի կենտրոնը սողանքներից պաշտպանելու լուրջ խնդիր է առաջացել: Քաղաքի սելավատարերը եւս անմխիթար վիճակում են: Մենք լավագույն պայմաններն ենք ստեղծել միջատների համար: Սրանք մտահոգիչ հարցեր են»,- իր ելույթում նշել է Կարինե Դանիելյանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եղանակային փոփոխությունների եւ աղետների ռիսկերի նվազեցման վարչության ղեկավար Ջո Շուերը նշել է, որ աղետները 80-90 տոկոսով պայմանավորված են կլիմայի փոփոխություններով: «Աղետների ռիսկերի նվազեցումը բոլորիս խնդիրն է: Եվ միայն համագործակցելով կարող ենք դրական արդյունքների հասնել»,- ասել է Ջո Շուերը:

Ըստ ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային վարչության ղեկավար Պոալա Ալբրիտոյի՝ 2015 թվականին աշխարհում 346 աղետ է տեղի ունեցել, որից մահացել է մոտ 22 000 մարդ, 99 մլն մարդ վնաս է կրել, արձանագրվել է 60 միլիարդից ավելի տնտեսական կորուստ: «Յուրաքանչյուր տարի 26 մլն մարդ հայտնվում է աղքատության մեջ աղետների պատճառով: Սա համընդհանուր խնդիր է, որը պահանջում է տեղական մակարդակում գործողությունների իրականացում եւ միջազգային համագործակցություն: Այս ամենը մարտահրավեր է ստեղծում կայուն զարգացման համար: Մենք ապրում ենք փոխկապակցված հասարակության մեջ, որտեղ միայնակ գործելակերպն արդյունավետ չէ: Համագործակցելով միայն կկարողանանք հասնել իրատեսական արդյունքների: Նշեմ, որ հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ը նշում է Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրը »,- ասել է Պոալա Ալբրիտոն:

Ելույթ են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, Հայաստանի Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը: Ելույթներում եւ հարցադրումներում ՀՀ ԱԺ պատգամավորները եւ խորհրդարանական լսումների մյուս մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները քննարկվող հարցերի առնչությամբ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական հարթակում նման ընդգրկուն քննարկումները՝ նշելով, որ աղետների ռիսկերի կառավարման բնագավառը մեզ համար առաջնահերթություն է:



13.10.2017
«Ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական ցինիզմը». ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Արա Բաբլոյանը նիստում հանդես է եկել հայտարարությամբ եւ մասնավորապես նշել. «Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանք...

13.10.2017
«Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am