Տպել
11.10.2017
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում անտառային հրդեհների եւ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ստեղծված իրավիճակի եւ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես են եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

Արամ Աղասյանը, ներկայացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի բռնկման ու տարածման ժամանակագրությունը, վնասված տարածքների չափը, փաստել է, որ այրված տարածքներում բազմաթիվ են չվնասված կղզյակները, որոնք ոչ միայն կենդանիների ապաստարան են հանդիսացել, այլ հետագայում կնպաստեն կենսաբազմազանության արագ վերականգնմանը: 2200 հեկտար ընդհանուր տարածքից չի վառվել միայն 365 հեկտարը:

Ըստ բանախոսի՝ քամու հետեւանքով արագ տարածված կրակը մեծամասամբ չի վնասել բույսերի արմատային համակարգը եւ հրդեհից արդեն 20 օր անց վերականգնվել են որոշ ծառատեսակներ:

Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է, որ քննարկվել են հրդեհների առաջացման հնարավոր պատճառները, եւ մարդկային ու կլիմայական գործոնները բացառելու նպատակով կարեւորվել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների պահպանությունն ուժեղացնելու նպատակով բանախոսն առաջնահերթ է համարել մուտքի եւ ելքի ճանապարհների ու արահետների զինումը տեսախցիկներով? հետագա հնարավոր հրդեհների առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով: Վրեժ Գաբրիելյանի խոսքով, արգելոցում հրդեհի առաջացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել շոգ եղանակը, ինչի հետեւանքով խոտածածկ տարածքն իսպառ խոնավազրկվել է:

Զեկուցողները փաստել են, որ հրդեհի եւ դրան հաջորդած հետմարման ժամանակ 24 օրերի հիմնական բացերից մեկը կապի միջոցների բացակայությունն է եղել, որն առաջիկայում մտադիր է կարգավորել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ ներկայում այնպիսի կապի համակարգ է դիտարկվում, որով արգելոցում նվազագույն միջամտությամբ կապահովվի օդային կապ, ինչն իր հերթին կօգտագործվի ոչ միայն հրդեհների կանխարգելման, այլ նաեւ մոնիթորինգ իրականացնելու համար:

Աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցողներն անդրադարձել են նաեւ «Նաիրիտ» գործարանում վթարի առաջացման հնարավոր պատճառներին, առկա խնդիրներին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալն իրազեկել է գործարանում ռեզերվների հովացման համակարգի բացակայության մասին եւ կարեւորել «Նաիրիտ»-ի տարածքում նախկինից մնացած թունաքիմիկատների հավաքումն ու պահեստավորումը, հանրապետությունում առկա հնարավորությունների օգտագործմամբ դրանց ոչնչացումը:

Աշխատանքային քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել բազմաթիվ հարցադրումներով, որոնց էլ տրվել են սպառիչ պատասխաններ:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...