Տպել
10.10.2017
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

(քաղաքացիների զինվորական հաշվառում, պահեստազորային կցագրում, զորահավաքային ամրագրում, զորակոչիկների առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն, զորակոչ, պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն, զինծառայողների սոցիալական ապահովություն)

09:30-10:00 Մասնակիցների գրանցում

10:00-10:10 Բացման խոսք

Կորյուն Նահապետյան, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

10:10-10:30 Վիգեն Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախարար

10:30-10:40 Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

10:40-10:50 Ջորջ Տաբակյան, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն

10:50-11:00 Թեւան Պողոսյան, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ

11:00-11:15 Ընդմիջում

11:15-13:00 Հարց ու պատասխան

13:00-14:00 Ելույթներ

14:00-14:05 Ամփոփում

Կորյուն Նահապետյան, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հարցերի համար՝ մինչեւ 2 րոպե

Ելույթների համար՝ մինչեւ 5 րոպե


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...