ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանին:
Ողջունելով տիկին Կազարյանի այցը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի խորացման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նորընտիր օրենսդիր մարմիններում ձեւավորված բարեկամական խմբերի կազմերին եւ գործունեությանը, հարաբերությունների սերտացմանը նպաստող փոխայցերին:
Արա Բաբլոյանը եւ Դանիել Կազարյանը զրուցել են Հայաստանի համար օրակարգային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, կարեւորել փոխգործակցությունը սոցիալական եւ տնտեսական ոլորտներում, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:
Կողմերը կարեւորել են Հայաստան-Սփյուռք համագործակցությունը հայ ժողովրդի համար կենսական հարցերում:
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵ...
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների եւ ազգային փոքրամասնութ...