National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.10.2017
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը». Արմեն Աշոտյան
1 / 2

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար, Բունդեսթագի պատգամավոր Հարթմուտ Քոշիկին եւ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մայերին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի Բունդեսթագի հետ հարաբերությունների բնույթն ու համագործակցության դինամիկան՝ նշելով, որ հարաբերությունները դեռեւս ունեն զարգացման մեծ ներուժ, եւ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր՝ նորընտիր Բունդեսթագի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Արմեն Աշոտյանը՝ որպես Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար, մեծապես կարեւորել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի արդյունավետ եւ կառուցողական գործունեությունն ու հույս հայտնել, որ նորընտիր Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի կազմն իրապես կարտացոլի Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունների բարձր մակարդակը եւ պատրաստակամ կլինի գործուն քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների խթանման համար:

Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել նոյեմբերին՝ Արեւելյան գագաթաժողովի շրջանակում, Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, Եվրոպական միության հետ կապերի խթանման Հայաստանի պատրաստակամությանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը: Արմեն Աշոտյանն այս համատեքստում ներկայացրել է նաեւ Եվրոպայի հետ Վիզաների ազատականացման գործընթացը եւ նշել, որ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ պայմանավորված՝ Հայաստանը պատրաստ կլինի միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ եւս:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը մեծապես կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը, ինչպես նաեւ Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին եւ նշել, որ դեպքի առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել համապարփակ եւ լիակատար ուսումնասիրություն` թե' միջազգային եւ թե' ազգային խորհրդարանների հեղինակությունը կոռուպցիոն սկանդալներից զերծ պահելու եւ մաքրելու համար:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը եւ նշել, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը քայլ է մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:


10.10.2017
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵ...

10.10.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանին: Ողջունելով տիկին Կազարյանի այցը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի խորացման գործում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS