Տպել
06.10.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ հարցում ընդգծելով հայկական սփյուռքի ներկայությունը եւ նշանակալի դերը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային, կրթական, տնտեսական հարաբերությունները:

Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է.«Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի օժանդակությունն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծման եւ կայացման գործում: Հայաստանում առաջին վերկանգնողական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի օժանդակությամբ՝ փոխելով հաշմանդամ երեխաների նկատմամբ մտածելակերպն ու վերաբերմունքը»:

Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ի տարբերություն որոշ հարեւան պետությունների՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի ապակենտրոնացման ճանապարհով:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մարդն է բարձրագույն արժեքը, եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը կարեւոր են մեզ համար: Քաղաքակիրթ աշխարհում խաղաղությունն այլընտրանք չունի, հետեւաբար ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»:

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սքոթ Ուիլքը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակության անդամներին, որոնցից շատերը ազգությամբ հայ են:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Քալիֆորնիայի հայկական համայնքի դերին Հայաստանի հետ հարաբերությունների եւ համագործակցության խորացման գործում:


06.10.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդի կողմից քննարկվել եւ հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ...

06.10.2017
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մասնակցել է Դոնի Ռոստովում անցկացված ՀԱՊԿ ԽՎ-ի միջոցառման
Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մասնակցել է Դոնի Ռոստովում անցկացված ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահն...

06.10.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով ՀՀ Սահմանադրության նոր դրու...

06.10.2017
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Քննարկվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսում...

06.10.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հանդիպել է խորհրդարանում հյուրընկալված` Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Ողջունել...

06.10.2017
Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ լրատվամիջոցների համար նախատեսված ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ 334 սրահում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն- 11:40-12:00, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակ...

06.10.2017
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերն ու համաձայնագրերը: Պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալված՝ Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի ուս...