Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Քննարկվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ հարցը:
Հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն՝ լսումները կանցկացվեն հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին: