ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:
Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետեւ միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամարտությունների ու մարտահրավերների մեր ժամանակներում ուսուցիչը կոչված է ոչ միայն պահպանել ոգու ամրությունն ու սթափությունը, այլեւ գիտելիքի հետ մեկտեղ դրանք փոխանցել աշակերտին` օգնելով գտնել կյանքի ճիշտ ճանապարհը, ինքնուրույն մտածել, որոշումներ ընդունել եւ պատասխանատվություն ստանձնել այդ որոշումների համար: Ուստի ուսուցչի աշխատանքը, մեծ պատիվ ու պատասխանատվություն լինելով, միաժամանակ նաեւ հնարավորություն է` իսկական բավականություն ստանալու ցանած սերմի արդյունքը տեսնելիս:
Որակյալ եւ մրցունակ կրթությունը մարդկային բարձր ինքնագիտակցության եւ բարեկեցության երաշխիքն է, ուժեղ երկիր ու արժանապատիվ հասարակություն ունենալու հուսալի ճանապարհը: Այդ ամենի հիմնարկեքը մեր գիտակցության մեջ եւ մեր հոգիներում կատարում եք դուք, սիրելի՛ ուսուցիչներ՝ շարունակաբար նպաստելով յուրաքանչյուրիս զարգացմանը: Դուք մեր առաջին հաջողությունները կերտողն եք, առաջին դժվարությունները հաղթահարելու աջակիցը, առաջին գիտելիքը մատուցողը, ում հիշում ենք ողջ կյանքում:
Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին, այն գիտելիքի համար, որ փոխանցում եք աշակերտին, մարդկային այն բարձր որակների համար, որ ձեւավորում եք նրա մեջ` ապահովելով երկրի հիմքի ամրությունը:
Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»:
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերն ու համաձայնագրերը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալված ՀՀ Արարատի մարզի Արտաշա...
Հանդիպում ԵՄ խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել են ԵՄ խորհրդի Քաղաքակա...
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հանդիպել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան համար 1 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների եւ մանկավարժների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը։ Ողջունե...
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է մի խումբ ուսուցիչների: Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, «Քվանտ»...