Տպել
04.10.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է ապագա տնտեսագետների հետ
1 / 3

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների եւ դասախոսների հետ։

ԱԺ նախագահի տեղակալը ուսանողներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, ծանոթացրել օրենսդրական գործունեությանը, օրինագծերի քննարկման ընթացակարգին։

Միքայել Մելքումյանը կարեւորել է կիսանախագահականից խորհրդարանական համակարգին անցնելը եւ հավելել, որ հաջորդ տարվա ապրիլից ավելի կբարձրանա խորհրդարանի դերակատարությունը մեր երկրի կառավարման եւ զարգացման գործում։

ԱԺ նախագահի տեղակալը, անդրադառնալով տնտեսության զարգացմանը խոչընդոտներին՝ կարեւորել է մենաշնորհների, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը։

Միքայել Մելքումյանը ուսանողներին խորհուրդ է տվել տիրապետել մի քանի օտար լեզվի եւ համակարգչային հմտությունների, տեղյակ լինել տնտեսագիտության նորություններին, ընթերցել մասնագիտական գրականություն՝ լավ տնտեսագետ դառնալու համար:

Միքայել Մելքումյանն ուսանողների հետ լուսանկարվել է ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում: