Տպել
04.10.2017
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը
1 / 3

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով։ Ապագա լրագրողների հարցերն առնչվել են քաղաքականությանը, կրթական համակարգին, օրենսդրությանը, լրագրողի մասնագիտական հմտություններին եւ այլն։

Պատասխանելով իր մասնագիտական կայացմանը նպաստող հիմնական գործոնի մասին հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է իրավաբանի մասնագիտությունը սիրելն ու դրան տիրապետելը։ Նա նշել է. «Եթե հնարավորություն ունենայի կրկին ընտրելու, ապա կընտրեի նույն մասնագիտությունը, քանի որ այն բնավորություն ու տեսակ դաստիարակող հատկանիշներ ունի, որոնք ինձ շատ հոգեհարազատ են: Սիրով, հավատով, վստահությամբ եւ չընկրկելով պետք է առաջ գնալ, որովհետեւ, եթե չես սիրում մասնագիտությունդ, ապա հաջողության չես հասնելու, եթե հավատ չունենաս, ոչնչի չես հասնի, եթե վստահություն չունենաս, անվստահություն ներշնչողները շատ-շատ են, եթե մի անգամ ընկրկեցիր, ապա անընդհատ հետ ես գնալու»։

Բուհական համակարգի խնդիրների առնչությամբ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ խնդիրները շատ են, բայց դրանք պետք է լուծվեն ժամանակի ընթացքում՝ օրենսդրական ճանապարհով։ Ներկայում քննարկվում է մագիստրոսական կրթության նպատակահարմարության հարցը: Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է դասավանդման գործընթացում նոր եւ ժամանակակից մեթոդների ներդրումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ապագա լրագրողներին խորհուրդ է տվել գիտելիքները ծառայեցնել մասնագիտական առաջընթացին:

Ավանդույթի համաձայն օրվա բանախոսը լուսանկարվել է ուսանողների հետ։



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...