Տպել
03.10.2017
Խոսրով Հարությունյանն ամփոփել է ՀԱՊԿ ԽՎ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջխորհրդարանական լսումների արդյունքները
1 / 2

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումների արդյունքները:

Խոսրով Հարությունյանը կարեւորել է այն հանգամանքը, որ թեման ՀԱՊԿ ԽՎ-ի օրակարգում ընդգրկվել է հայկական պատվիրակության նախաձեռնությամբ:

Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահը՝ «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումների ընթացքում եղել է 13 զեկույց, որից 7-ը ներկայացրել են հայ փորձագետները, ովքեր աչքի են ընկել իրենց գիտելիքներով ու պատրաստվածությամբ: «Բավական լուրջ զեկույցներ լսեցինք նաեւ ռուսական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների կողմից»,-ասել է Խոսրով Հարությունյանն ու հավելել, որ հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնելու է իր նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումների արդյունքները:

Ասուլիսի ավարտին Խոսրով Հարությունյանը պատասխանել է նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին: