ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումների արդյունքները:
Խոսրով Հարությունյանը կարեւորել է այն հանգամանքը, որ թեման ՀԱՊԿ ԽՎ-ի օրակարգում ընդգրկվել է հայկական պատվիրակության նախաձեռնությամբ:
Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահը՝ «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումների ընթացքում եղել է 13 զեկույց, որից 7-ը ներկայացրել են հայ փորձագետները, ովքեր աչքի են ընկել իրենց գիտելիքներով ու պատրաստվածությամբ: «Բավական լուրջ զեկույցներ լսեցինք նաեւ ռուսական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների կողմից»,-ասել է Խոսրով Հարությունյանն ու հավելել, որ հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնելու է իր նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումների արդյունքները:
Ասուլիսի ավարտին Խոսրով Հարությունյանը պատասխանել է նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 3-ին գումարվող նիստերի օրակարգերի նախագծերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Անտառարդյունաբեր...
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: ...
Հայ-ռուսական համատեղ հայտարարություն
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նի...
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի նախագահին եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, Սենատի նախագահ Մայք Փենսին ուղղված ցավակցական ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լաս Վեգաս քաղաքում կատարված սոսկալի բռնության կապակցությամբ, որը մի քանի տասնյ...
Երեւանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստացող պատգամավորները
Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել եւ ստանում են Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում. 1. Մանուկյան Սուրեն, 2. Մանուկյան...