Տպել
03.10.2017
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի նախագահին եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, Սենատի նախագահ Մայք Փենսին ուղղված ցավակցական ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լաս Վեգաս քաղաքում կատարված սոսկալի բռնության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
  Մեր զորակցությունն եմ հայտնում Ձեզ՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Ընդունեք խնդրեմ խորին հարգանացս հավաստիքը»:


Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին ուղղված ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում կատարված դաժան բռնության մասին, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն եւ համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Ընդունեք խնդրեմ խորին հարգանացս հավաստիքը»:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...