02.10.2017
Վերլուծական խորհրդի նիստում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 2-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ «Վերլուծական խորհուրդ»-ը փակ ձեւաչափով քննարկել է «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը: Քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Նիստի սկզբին թեմայի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել փորձագետ Վարդան Ոսկանյանը: