Տպել
02.10.2017
Երեւանում կայացել է ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախաձեռնած միջխորհրդարանական լսումները
1 / 7

Երեւանում սեպտեմբերի 30-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացել է ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ գործունեության ծրագրի համաձայն անցկացված լսումների շրջանակում զեկույցներով հանդես են եկել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հստակեցրել է, որ «հիբրիդային պատերազմ» տերմինն առաջացել է 2005 թվականին ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության փաստաթղթերում: «Ամբողջ իմաստն այն է, որ զուտ ռազմական ուժի կիրառումից բացի կան հակառակորդի վրա ազդելու այլ հնարավորություններ ու մեխանիզմներ` տնտեսական, դիվանագիտական, հոգեբանական: Այսօր հիբրիդային պատերազմը կարեւոր է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլեւ հակամարտությունների ընթացքում»,- ասել է Խոսրով Հարությունյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը նշել է, որ 1994 թվականից սկսած՝ Հայաստանը մշտապես գտնվել է հիբրիդային ազդեցության շրջանակներում, որտեղ մեծ տեղ է զբաղեցնում տեղեկատվական ու քարոզչական տարրը: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը մշտապես պատշաճ կերպով է պաշտպանել իր շահերը: «Եթե խոսենք ապրիլյան պատերազմի մասին, ապա կարող ենք ասել, որ մենք շատ ավելի լավ դիրքերում էինք, քան Ադրբեջանը: Դա հուսադրող է»,- շեշտել է Արման Սաղաթելյանը:

Միջխորհրդարանական լսումների ընթացքում զեկուցողներն անդրադարձել են հիբրիդային պատերազմներին հակազդելու իրավական ապահովման խնդիրներին: Քննարկվել են հիբրիդային պատերազմներում բալկանյան փորձը, այդ ոլորտում իրականացվող գիտատեղեկատվական քաղաքականությունը, հիբրիդային պատերազմների տեղեկատվական, դիվանագիտական ու ֆինանսատնտեսական բաղադրիչների ազդեցությունը ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի վրա:

Խոսրով Հարությունյանը նշել է, որ լսումների արդյունքները հիմք են հանդիսանալու ՀԱՊԿ ԽՎ-ի հայեցակարգի եւ իրավաքաղաքական բազայի ձեւավորման համար:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...