Տպել
29.09.2017
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Քրիստիան Վիգենինի գլխավորած պատվիրակության հետ
1 / 1

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանն ու Արարատ Միրզոյանը:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ի դերակատարությունն ու առաքելությունը տարածաշրջանում: Ներկայացնելով ԵԱՀԿ ԽՎ-ի հայաստանյան նոր պատվիրակությանը՝ նա կարեւորել է պատվիրակության կազմում ընդդիմության դերը:

Քրիստիան Վիգենինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարեւորել է երկկողմ հանդիպումներն ու դրական գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում նոր ուժերի ներգրավվածությունը:

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը կարեւոր է համարել Անդորրայի նստաշրջանից առաջ կայացած այս այցը, հատկապես այն առումով, որ հնարավորություն ունի ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն բարձր մակարդակի հանդիպումների վրա, այլ նաեւ այն քաղաքացիների հետ շփումները, ովքեր տուժել են տարածաշրջանային հակամարտությունների պատճառով:

Քրիստիան Վիգենինը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանում եւ Վրաստանում հանդիպել է ներքին տեղահանված անձանց եւ փաստաբանների հետ, իսկ այսօր առաջին անգամ Երեւանում հանդիպելու է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ այն գյուղի բնակիչների հետ, ովքեր ենթարկվել էին հարձակման:

Բարձրաստիճան հյուրը օգտակար է համարել այցը, քանի որ այցից հետո Անդորրայում խնդրի մասին կարող է ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:

Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը դրական քայլ է համարել նաեւ հայ պատգամավորների՝ օրերս Բաքու կատարած այցը:

ԵԱՀԿ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, բարձր գնահատելով այցը, կարեւորել է պատվիրակության առաջիկա հանդիպումը Արցախի իշխանությունների ներկայացուցիչների եւ բնակչության հետ:

Հերմինե Նաղդալյանը հորդորել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին այցելել նաեւ Արցախ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...