Տպել
27.09.2017
«Հովսեփ Օրբելին քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է` ընդդեմ ֆաշիզմի». Էդուարդ Շարմազանով
1 / 5

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նրանք բարձր են գնահատել Հովսեփ Օրբելու՝ հռչակավոր հայորդու ներդրումն արեւելագիտության զարգացման գործում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հովսեփ Օրբելին ոչ միայն գիտության կամ արեւելագիտության ոլորտում հանճար էր, այլ նաեւ մեծ քաղաքացի: Ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին նա թուրքական կառավարության ոչնչացումից փրկեց Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի մշակութային գանձերը, այդպես էլ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մնաց Լենինգրադում եւ կազմակերպեց Էրմիտաժի պաշտպանությունն ու թանգարանային նմուշների տարհանումը: Օրբելին 1946 թվականին Նյուրնբերգյան դատավարության ժամանակ բացահայտեց ֆաշիզմի բարբարոսական էությունը: Իրավամբ, Հովսեփ Օրբելին Լենինգրադի պաշտպանության, շրջափակման հաղթահարման եւ քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է` ընդդեմ ֆաշիզմի»:

Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվել է նաեւ ցուցահանդես, որի ընթացքում գիտական ելույթով հանդես է եկել ռուս հայտնի արեւելագետ Յուրի Պիոտրովսկին:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...