National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.09.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
26.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 2

Սեպտեմբերի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր:

ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:

Փոխնախարարը նշել է, որ վերոնշյալ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան: Սակայն հստակեցված չէ, թե կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ ներդրումային ծրագրի եւ համաներդրողների առկայության դեպքում որ ներդրողը կարող է հանդես գալ որպես կազմակերպիչ: Այս նախագծի ընդունմամբ հստակեցվում են «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի պահանջները եւ կարգավորվում է խաղային գործունեության բնագավառը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է առաջարկություններ, որոնք կներառվեն նախագծում, եւ այն խորհրդարանին կներկայացվի լրամշակված տարբերակով:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը ներկայացրել է «2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ համաձայնագրի ընդունմամբ ակնկալվում է խրախուսել փոխադարձ ներդրումները, ապահովել բարենպաստ պայմաններ ներդրումների ներգրավման եւ երկու երկրների տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման համար, կարգավորել վնասների փոխհատուցման հարցերը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ/կամ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի տեղակալը նշել է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն hամաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Ըստ փոխնախարարի՝ համաձայնագիրը երկու անգամ վերանայվել է եւ արդեն վավերացվել է 51 երկրների կողմից՝ կանոնակարգելով անվավոր փոխադրամիջոցներին, դրանց սարքավորումներին եւ պահեստամասերին, փոխադրամիջոցների համար միօրինակ տեխնիկական կարգադրագրեր ունենալուն վերաբերող հարցերը:

Հանձնաժողովին ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություններն ստացել են դրական եզրակացություն: Դրանք կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Նիստի ավարտին Խոսրով Հարությունյանի առաջարկությամբ հանձնաժողովականները հաստատել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 26-ի նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդի հաշվարկի մեխանիզմի նույնական եւ միատեսակ կարգավորմամբ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրումների հաշվարկման մեխանիզմը համապատասխանեցնել ՀՀ Նախագահի աշխատակազմի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի պետական ծառայողների համար սահմանված պարգեւատրման մեխանիզմներին:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել նաեւ «Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ փաթեթի ընդունման դեպքում հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունում պաշտոնեական կամ ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ քաղաքացիների համար, առանց ՀՀ պետական ռեգիստրում գրանցվելու, կատարել սոցիալական վճար: Նշենք, որ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը:



26.09.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքու...

26.09.2017
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ: Սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկ...

26.09.2017
«Մեր եկեղեցին եւ՛ աղոթքի, եւ՛ հայապահպանության տաճար է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Սանկտ Պետերբուրգի հայությանը Ռուսաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի...

26.09.2017
Շարունակվում է Արա Բաբլոյանի այցը Վրաստան
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Արա Բաբլոյանը շնորհակալությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS