Տպել
22.09.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի 2018-2022 թվականների համագործակցության հարցերը:

Համագործակցության հիմնական ուղղություններն են լինելու պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում բարեփոխումները, օրենսդրության կատարելագործումը, հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողությունը, վերահսկողական գործիքակազմի արդյունավետ կիրառումը, ինչպես նաեւ հանձնաժողովի կարողությունների զարգացումը: