Տպել
22.09.2017
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամները հանդիպել են ՄԹ «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամների հետ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Միացյալ Թագավորության «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամների հետ, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով՝ մասնակցելու «Պահպանողականություն եւ առաջընթաց» համաժողովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը: Ըստ փոխնախագահի՝ պետական, հանրային կառավարման համակարգում «Պահպանողական» կուսակցությունն ունի լուրջ փորձ եւ դերակատարում, ուստի կուսակցությունների համագործակցությունը կնպաստի երկրների միջեւ առեւտրաշրջանառության, մշակութային կապերի ընդլայնմանը:

Միքայել Մելքումյանը ներկայացրել է «Ծառուկյան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է երկու կուսակցությունների համագործակցությունը միջազգային հարթակում:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը գնահատելով համաշխարհային քաղաքական մշակույթում Միացյալ Թագավորության դերակատարումը՝ ընդգծել է, որ միմյանց հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային համագործակցության հարցերին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կարեւորել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը:

Նշենք, որ Երեւանում գտնվող Միացյալ Թագավորության «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամները սեպտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին:


22.09.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է վիրաբույժ Արա Դարզիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Ողջունելով հյուրերի...

22.09.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական ...

22.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ...

22.09.2017
Չեխիայի խորհրդարանի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանի եւ Վարդան Բոստ...

22.09.2017
ՀՀ Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 22-ին բացվել է արցախցի անվանի գեղանկարիչ, նյուրյորքաբնակ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխա...

22.09.2017
Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը
Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովում սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը եւ Ադրբեջանի...

22.09.2017
«Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել  նաեւ ՀՀ ԱԺ պատգամ...

22.09.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գործարար ու բարերար Ռո...

22.09.2017
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա միջազգային ճանաչում ունեցող գեղանկարիչ, արվեստի պրոֆեսոր Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված ՀՀ անկախության օրվան: ...