Տպել
22.09.2017
ՀՀ Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 22-ին բացվել է արցախցի անվանի գեղանկարիչ, նյուրյորքաբնակ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացման խոսքում նշել է. «Ռուդիկ Պետրոսյանի ստեղծագործությունը ոչ միայն հնարավորություն է՝ առնչվելու բարձր արվեստին, այլեւ պատկերների լեզվով անմիջական շփում է գեղեցիկի, բարձր ճաշակի եւ գունային շքեղ երեւակայության հետ: Նրա աշխատանքների անկեղծությունը եւ խորությունը մշտապես գրավել են արվեստասերների ուշադրությունը: Ռուդիկ Պետրոսյանը ներկայումս ապրում է Նյու Յորքում, սակայն հայրենիքն իր ներքին ու արտաքին ջերմությամբ մշտական ներկայություն ունի նրա աշխատանքներում»:

Հայ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի եւ հայ արվեստը միջազգային հարթակներում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուդիկ Պետրոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկաներին, ՀՀ ԱԺ նախագահին՝ բարձր պարգեւի արժանանացնելու, ինչպես նաեւ իր աշխատանքները խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն ընձեռելու համար:

«Իմ հաջողությունները մեր ժողովրդի ակունքներից եւ արմատներից եկած պարտականություններն են: Իմ գույների, իմ վրձնահարվածների մեջ պարտավորություն կա. մեր զոհերի արյան ամեն մի կաթիլը պարտավորեցնում է լինել բարձրակարգ, պրոֆեսիոնալ արվեստագետ»,- իր խոսքում նշել է Ռուդիկ Պետրոսյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...