Տպել
22.09.2017
«Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել  նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան ՀՀ Նախագահի կողմից բարձր պարգեւի` Մխիթար Գոշի մեդալի արժանանալու համար եւ ընդգծել, որ մեծ է պարոն Բյոհնիշի անձնական ներդրումը հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում եւ հատկապես 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու հարցում:

«Ձեր նախաձեռնությունը խիզախ, գաղափարական եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մարդու նախաձեռնություն էր, ինչն ըստ արժանվույն գնահատվեց մեր երկրի, իշխանությունների եւ ժողովրդի կողմից»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացմանը՝ պարոն Շարմազանովը նշել է, որ դա լավագույն օրինակն է այն փաստի, որ լինելով ԵԱՏՄ կազմում՝ Հայաստանը կարող է զարգացող հարաբերություններ ունենալ ԵՄ անդամ երկրի հետ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս նպաստելու հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:

«Մեր ուղերձը քաղաքակիրթ աշխարհին հստակ է՝ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի նախապայմանները, ֆուտբոլային դիվանագիտության մեջ նրա քմահաճույքները մեզ համար անընդունելի են: Ի դեմս Էրդողանի՝ մենք տեսնում ենք անհասկանալի եւ ժողովրդավարությունից նահանջող վարչակազմ»,- նշել է պարոն Շարմազանովը եւ հավելել, որ Ադրբեջանը Թուրքիայի գաղափարական գծի շարունակողն է:

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահի ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա:

Պարոն Շարմազանովը վերահաստատել է, որ մեր երկիրը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին եւ անշեղորեն գնում է ժողովրդավարության զարգացման ուղիով:

Ռոբին Բյոհնիշը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

«Արդեն 10 տարի է՝ ես այցելում եմ Հայաստան եւ շատ սիրեցի ձեր երկիրը: Երեկ ես նկատեցի, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչպիսի փոփոխություններ են եղել, որքան է զարգացել ձեր երկիրը»,-նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ նա նշել է. «Վերջին տարիների ընթացքում Չեխիայում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ավելի ընկալելի է դարձել»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...