Տպել
19.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ խմբակցության անդամ Վարդեւան Գրիգորյանը, ինչպես նաեւ երկու երկրների դեսպաններ Ռիչարդ Միլսն ու Գրիգոր Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը՝ փաստելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը ընդգծել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Արցախի Հանրապետություն այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականները կարեւորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը: Հյուրերն ընդգծել են երկու երկրների միջեւ փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: ԱՄՆ կոնգրեսականները Ամերիկայի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում մեծապես կարեւորել են հայ համայնքի ներդրումը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ նրանք վստահեցրել են, որ ԱՄՆ-ն հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է.  խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առեւտրային հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:


23.04.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում եր...

23.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ը...