Տպել
14.09.2017
Իսրայելի Կնեսետի պատվիրակությունն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
1 / 3

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ սեպտեմբերի 13-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում, ծանոթացել կրթական ծրագրին եւ ընդլայնման պլաններին:

Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի կատարմամբ հյուրերն ունկնդրել են Կոմիտասի ստեղծագործություններից:

Թալի Պլոսկովը նշել է, որ տպավորված է կենտրոնի հաջողություններով եւ ընդգծել երիտասարդ սերնդի կրթությանը հատկացված առանձնահատուկ վերաբերմունքը, ինչը երկրի ապագայի կերտման կարեւոր նախադրյալ է: Տիկին Պլոսկովը նշել է, որ կենտրոնի ձեռքբերումները եւ լավագույն փորձը կներկայացնի Իսրայելում:

Գագիկ Մինասյանը եւս կարեւորել է Թումոյի գործունեությունը, որտեղ հայ սերունդը կրթվում եւ դաստիարակվում է 21-րդ դարի նորարարական տեխնոլոգիաների կիրառման եւ ավանդական արժեքների զուգակցմամբ, ինչը, նրա գնահատմամբ, ազգային ինքնության պահպանման երաշխիք է:


14.09.2017
Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 15-ին լրատվամիջոցների համար նախատեսված ճեպազրույցները տեղի կունենան ՀՀ ԱԺ 334 սրահում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն- 11:40-12:00, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբա...

14.09.2017
Հանդիպումներ խորհրդարանում
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ջենիֆեր Մքնոթանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի ...

14.09.2017
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորները ողջունել են խորհրդարանի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցութ...

14.09.2017
«Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ: Մինչ փոխնախագահի հետ հանդիպումը, ուսանողները ներկա էին եղել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանու...