Տպել
14.09.2017
«Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են». Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ:

Մինչ փոխնախագահի հետ հանդիպումը, ուսանողները ներկա էին եղել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում` Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին, որից հետո պատասխանել ուսանողների հարցերին:

Հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների` սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձեւի փոփոխման նպատակահարմարություն, ԼՂ հիմնահարցի կարգավորում, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներ եւ այլն:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը հստակ է եւ անբեկանելի, մենք պետք է հասնենք 1988 թվականին Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում մեր ժողովրդի պահանջի իրականացմանը. այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում: Սա արժանապատվության պայքար է, սա սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու եւ որոշելու պայքար է եւ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Մենք այնտեղ ունենք քսանվեցամյա անկախ պետություն` իր ընտրված նախագահով, խորհրդարանով, ընդդիմությամբ ու իշխանությամբ, քաղաքացիական հասարակությամբ եւ 150.000 հերոս բնակչությամբ, ովքեր ընտրել են արժանապատիվ ապրելու ճանապարհը: Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես Արցախի Հանրապետության երաշխավոր, ջանք չի խնայելու, որպեսզի մենք հասնենք հարցի խաղաղ հանգուցալուծմանը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, խոսելով նաեւ ազգային եւ հոգեւոր արժեքների կարեւորությունից՝ նշել է. «Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային եւ քրիստոնեական արժեքները, միայն ազգային ավանդական եւ քրիստոնեական արժեքների վրա խարսխված Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել ուժեղ երկիր: Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են»:

Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, հյուրերը լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ:


14.09.2017
Իսրայելի Կնեսետի պատվիրակությունն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ սեպտեմբերի 13-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Պատվիրակութ...

14.09.2017
Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 15-ին լրատվամիջոցների համար նախատեսված ճեպազրույցները տեղի կունենան ՀՀ ԱԺ 334 սրահում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն- 11:40-12:00, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբա...

14.09.2017
Հանդիպումներ խորհրդարանում
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ջենիֆեր Մքնոթանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի ...

14.09.2017
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորները ողջունել են խորհրդարանի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցութ...