National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.09.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.09.2017
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 8

Սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները ողջունել են  Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին:

Շարունակվել է ինտերնետով ծանուցման մասին փաթեթի քննարկումը

Այնուհետեւ շարունակվել է քննարկվել ՀՀ կառավարության ներկայացրած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենս•րքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը չափազանց կարեւոր է գնահատել առաջարկվող փոփոխությունները եւ  անհրաժեշտ համարել քաղաքացիների մանրամասն իրազեկումն իրականացվող փոփոխությունների վերաբերյալ: Նախագծերի վերաբերյալ արտահայտվել է նաեւ Ռուստամ Մախմուդյանը: Նա նույնպես կարեւորել է քաղաքացիների իրազեկումը եւ պարզաբանումը, ըստ որի՝ պահպանվելու է քաղաքացիների՝ թղթային եղանակով ծանուցումը:

Կիրականացվի լիցենզավորման լիազորությունների կենտրոնացում

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հաջորդիվ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
Ներկայումս պետական մարմինների կողմից վարվում է լիցենզիաների եւ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման թղթային գրանցամատյաններ: Վերջինները համակարգված չեն, վարվում են առանձին մարմինների կողմից եւ դրանցում ներառվող տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաեւ էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության եւ տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել լիցենզիաների եւ ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:

Նախագծի նպատակն է պետական մարմինների կողմից լիցենզիաների եւ ծանուցման ենթակա գործունեության տեսակների գրանցման համար վարվող գրանցամատյանների թվայնացում եւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում: Արդյունքում տեխնոլոգիական փոխգործելիության տեսանկյունից բոլոր պետական մարմինները միեւնույն ծառայությունները մատուցելիս հնարավորություն կունենան մատուցել դրանք էլեկտրոնային տարբերակով՝ կիրառելով նույնական չափանիչներ եւ կստեղծվի միասնական տեղեկատվական բազա:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին է ներկայացրել Սերգեյ Բագրատյանը:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի  տնօրեն Արմեն Եղիազարյանը: Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման, անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցողների շրջանում գործունեության իրականացման հետ առնչվող ծախսերի կրճատման տեսանկյունից անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականի համար գործողության ժամկետ սահմանելը ոչ արդյունավետ է, հատկապես այն դեպքում, երբ Գնահատողը զբաղվել է գնահատման գործունեությամբ եւ նրա մասնագիտական գիտելիքները դրա արդյունքում ավելանում են, եւ ոչ թե ընդհակառակը: Հաշվի առնելով, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից որակավորվող բոլոր այլ մասնագետները, մասնավորապես քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության մասնագետները արդեն իսկ որակավորվում են անժամկետ, առաջարկվում է նույն մոտեցումը կիրառել նաեւ անշարժ գույքի գնահատման մասնագետների նկատմամբ: Հարկ է նաեւ նշել, որ գնահատողների որակավորման պահանջի հիմնանպատակը այդ բնագավառում բանիմաց, որակյալ մասնագետների ներգրավումն է, ինչը լիովին ապահովվում է որակավորման մեկ անգամյա ստուգմամբ: Ինչ վերաբերվում է Գնահատողների հետագա գործունեությանը, ապա վերջիններիս աշխատանքների որակի նկատմամբ լիազոր մարմինը իրականացնում է հետեւողական հսկողություն եւ ունի որակավորման վկայականի գործողության դադարեցման իրավասություն:

         Կսահմանվի հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» եւ կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախա•ահի տեղակալ Ներսես Երիցյանը: Ներկայացնելով փոփոխությունները՝ նա նշել է, որ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման եւ հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը:

ՀՀ ԱԺ պատգամավորները հարցի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերել են «լողացող տոկոսադրույք» հասկացությանը, կրեդիտավորողի կողմից կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության ձեւին, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը եւ դրա ազդեցությանը կոմերցիոն բանկերի տոկոսների սահմանման վրա, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական ծրա•րի իրագործման հարցում երկրորդային շուկային արտոնություններ տրամադրելուն եւ այլն:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ քննարկվող հարցի վերաբերյալ

Հակոբ Հակոբյանը խոսել է վարկառուների իրավունքների պաշտպանության մասին եւ ներկայացրել իր տեսակետը լողացող տոկոսադրույքի վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է բանկային համակարգի տոկոսադրույքների վերանայման հարցին՝ նշելով, որ ոլորտում հիմնական խնդիրները լուծված չեն: Սերգեյ Բագրատյանը խոսել է բանկերի՝ գերշահույթ ստանալու քաղաքականության մասին՝ նշելով, որ բանկերը մեր երկրում •ործում են միայն բիզնես շահերի տեսանկյունից, չունեն որեւէ սոցիալական ծրագիր: Մանե Թանդիլյանը, իր մտահոգությունները ներկայացնելով որոշ դրույթների վերաբերյալ, այնուամենայնիվ ընդգծել է, որ նման օրենք ունենալն անհրաժեշտ է, բխում է հիփոթեքային վարկ վերցնողների շահերից:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձել է բանկերի խոշորացման գործընթացին՝ նշելով, որ առաջիկա տարիներին գործընթացը կշարունակվի: Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ բանկային համակարգը պետք է վերակառուցվի: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ այն, որ վարկային գործընթացում սպառողական վարկերը մեծամասնություն են կազմում, նշանակում է, որ բանկերը չեն կարողանում բիզնեսը ռեալ վարկավորել: Պարոն Մելքումյանն անհրաժեշտ է համարել վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը: 
 

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորել է ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը եւ ոլորտում անհրաժեշտ պայմանների ապահովումը: Տիկին Նաղդալյանը խոսել է բանկային համակարգի դերի ու նշանակության մասին: Նրա խոսքով՝ այս նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումներով լուծում են ստանալու բանկային համակարգի բազմաթիվ խնդիրներ` պայմանագրի պայմանների հստակեցում, տոկոսադրույքի նվազեցում, բանկից բանկ առանց տույժ ու տու•անքի վարկերի տեղափոխման,  վարկը ժամկետից շուտ փակելու հնարավորություն եւ այլն: Նշվել է, որ ՀՀԿ-ն կողմ է նախաձեռնությանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախա•ահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: Նա նախագիծը որակել է որպես  սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն եւ հավելել, որ մեր երկիրը կարիք ունի բանկային համակարգի կայունության, քանի որ դա ապահովում է երկրի ֆինանսական կայունությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել նախագծի որոշ դրույթների վերաբերյալ՝ կրեդիտավորման պայմանագրի պայմաններ, տուգանքների կիրառում եւ այլն:

Դրական գնահատելով կառավարության առաջարկը՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ բոլոր խնդիրներն առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն:

Եզրափակիչ ելույթում Ներսես Երիցյանը պատասխանել է պատ•ամավորների հարցերին եւ ընդգծել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները կքննարկվեն:

  Քննարկվել են բանկային ոլորտին վերաբերող հարցեր

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Փաթեթով առաջարկվում է տալ հնարավորություն՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանելու հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային հարաբերակցությունից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմ (բուֆեր), որի խախտման դեպքում բանկերը կենթարկվեն չբաշխված շահույթը բաշխելու (այդ թվում՝ բաժնետոմսերը բանկի նախաձեռնությամբ հետգնելու կամ աշխատակիցներին պար•եւավճարներ վճարելու) սահմանափակումների: Բազել III-ով  սահմանվել է լեւերիջի գործակից, որի ներդրումը նպատակ ունի սահմանափակել տրված կապիտալի մակարդակի պայմաններում բանկերի կողմից ակտիվների չափազանց մեծ ծավալների ներգրավումը: Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվում է  համակարգային նշանակություն ունեցող բանկերի կապիտալի համարժեքության նկատմամբ սահմանել ավելի խիստ պահանջներ: Նախատեսվում է կառավարման մարմինների եւ ղեկավարների •ործունեության, ներքին հսկողության համակար•ի նվազա•ույն պահանջների սահմանման հնարավորություն, ներքին աուդիտի, արտաքին աուդիտի եւ պատասխանատու ակտուարի պաշտպանության մեխանիզմների ներդնում:

 Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախա•ահ Միքայել Մելքումյանն  անդրադարձել է  տնտեսվարողներին տրվող վարկերի տոկոսադրույքներին եւ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը:

Կստեղծվի «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի անդամ պետությունների վեճերը լուծող հանձնաժողով

ՀՀ կրթության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը խորհրդարանին է ներկայացրել 1962 թվականի դեկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրված «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծա•ող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը:

Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիային կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Տիկին Մուրադյանը կարեւորել է մեր պետության՝ կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի ուղղությամբ վարած քաղաքականությունը. ստեղծվող հանձնաժողովում պետք է ընդ•րկված լինեն մարդիկ, ովքեր կներկայացնեն մեր երկրում կրթության իրավունքի իրացման հետ կապված հարցերը:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները

Ռուզաննա Մուրադյանն առաջարկել է Հայաստանում նույնպես ստեղծել նմանատիպ հանձնաժողով, որում ընդ•րկված կլինեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ պատ•ամավոր Մար•արիտ Եսայանը կարեւորել է Հայաստանի՝ որպես քաղաքակիրթ եւ ժողովրդավար երկրի  մասնակցությունը միջազ•ային կոնվենցիաներին եւ նշել, որ պետք է պայքարել ոչ  միայն միջանձնային խտրականության դեմ, այլեւ ժողովուրդների միջեւ խտրականության եւ ատելության քարոզման դեմ:

Կպարզեցվի մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու գործընթացը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ  տեղեկատվական տեխնոլո•իաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը մշակվել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի առաջարկությունների եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ քննարկման արդյունքում:

Պարոն Դեմիրխանյանի խոսքով՝ նախագծի նպատակն իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման •ործընթացի հստակեցումն է,  նախատեսվում է ավելի դյուրին դարձնել լիցենզավորման ընթացակար•ը:

 «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակեցվում են թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման գործընթացը եւ բացառում են օրենքի դրույթների անհարկի կրկնությունները:

Հարակից զեկուցող Արման Սաղաթելյանը նշել է, որ այս նախա•իծը քննարկվել է  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Պարոն Սաղաթելյանի խոսքով՝ հստակեցվում է մրցույթի անցկացման կարգը, վարչարարական •ործընթացը բավականին պարզեցվում է: Արման Սաղաթելյանն անդրադարձել է նաեւ Հանրային ռադիոյի թվային հեռարձակմանը եւ մասնավոր ռադիոկայանների թվայնացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին:

 Հերթական նիստերի աշխատանքը կշարունակվի սեպտեմբերի 14-ին:

Օրվա վերջին նիստը հատկացվել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

  
 


13.09.2017
Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիեւում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի եւ օրա...

13.09.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության խթանմանը նվիրված համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերի 21-23-ը Բաքու (Ադրբեջանական Հանրապետություն) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը եւ պատվիրակության անդամ Մանե...

13.09.2017
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12-ին «Երեւան» երկաթուղային կայարանում ներկա է գտնվել Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը, որի ընթացքում կայացել է շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» ցուցահանդեսի բացումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS