Տպել
12.09.2017
Իսրայելի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1 / 4

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել հուշամատյանում:


12.09.2017
Շարունակվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Շարունակվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ու միջազգային համաձայնագրերը: Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ՀՀ կառավարության հեղինակ...

12.09.2017
Գրքի շնորհանդես ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հեղինակած «Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920թթ» գիտական մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Է...

12.09.2017
Հանդիպել են Հայաստանի եւ Իսրայելի խորհրդարանական բարեկամական խմբերի անդամները
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը, խմբի անդամներ Միքայել Մելքումյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Սուրեն Մանուկյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիր...