Տպել
04.09.2017
«Արցախի հաղթանակները համայն հայության հաղթանակներն են». Էդուարդ Շարմազանով
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավորները` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելել են Արցախի Հանրապետություն:

ՀՀ ԱԺ պատվիրակությանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ողջունելով գործընկերներին՝ ԱՀ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ԼՂՀ հռչակման օրվա առթիվ եւ ընդգծել, որ այն ողջ հայության ձեռքբերումն է:

Էդուարդ Շարմազանովն Աշոտ Ղուլյանին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորանքը: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Արցախը համայն հայության հպարտությունն է, եւ նրա հաղթանակները համայն հայության հաղթանակներն են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտությանը եւ օրենսդրության կատարելագործմանը վերաբերող հարցերի շուրջ:


04.09.2017
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ի նիստում քննարկել է «ՀՀ կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ...