Տպել
01.09.2017
ՀՀ ԱԺ նախագահը Գիտելիքի օրվա առթիվ այցելել է համար 76 հիմնական դպրոց
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեպտեմբերի 1-ին այցելել է Երեւանի «Արգենտինյան Հանրապետություն» համար 76 հիմնական դպրոց:

Արա Բաբլոյանը շնորհավորել է ուսուցիչներին եւ աշակերտներին Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ու հպարտությամբ նշել, որ ինքը նույնպես համար 76 դպրոցի շրջանավարտ է:

Պարոն Բաբլոյանը մեր պետության զարգացման ու կայացման գործում կարեւորել է կիրթ, բանիմաց, հայրենասեր ու նպատակասլաց քաղաքացու դերը, որը երկրի լավագույն կապիտալն է:

ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում նշել է. «Կյանքի ճանապարհը սկսվում է դպրոցից: Դպրոցը՝ ի դեմս հայ-արգենտինական այս կրթօջախի, այն վայրն է, որտեղ գիտելիք ձեռք բերելուց բացի, դուք ձեւավորում եք մարդկային հարաբերություններ, գտնում բարեկամներ եւ ընկերներ:

Հայ-արգենտինական դպրոցը ժողովուրդների ընկերության եւ բարեկամության լավագույն վկայությունն է: Այս տարի լրանում է ձեր դպրոցի հիմնադրման 65-ամյակը եւ Հայաստանի ու Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով տարեցտարի ավելի է ամրապնդվելու հայ-արգենտինական բարեկամությունը եւ ավելի է զարգանալու համար 76 դպրոցը»:

ՀՀ ԱԺ նախագահը շրջել է հարազատ կրթօջախում եւ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ մասնակցել «Մեկ գիրք հանուն բարեկամության» նախաձեռնության շրջանակում դեսպանության կողմից դպրոցի գրադարանին նոր գրքերի հանձնման արարողությանը: Նախաձեռնության շրջանակում դպրոցի գրադարանը հարստացել է մոտ 150 իսպանալեզու նոր գրքով:



01.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Աշոտյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրված նիստում քննարկել է առաջիկա նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերին վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է «ՀՀ կառ...

01.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարին
ՀՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 1-ին ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Աբդուլ Ռազզաք ալ Եսսայի գլխավորած պատվիրակության անդամներին: Արա Բաբլոյանը ողջունել է նախարարին եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-...

01.09.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ եւ մանկավարժներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Առանձնակի շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս այն աշակերտներին, ուսանողներին եւ մանկավարժներին, ովքեր առաջին անգամ են մտնում իրենց կրթօջախների շեմից ներս, ում կյանքում մեկնարկում...