National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.07.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
24.07.2017
«Հայկական սփյուռքի շնորհիվ մենք դարձել ենք ավելի մրցունակ եւ գլոբալ ազգ». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Արգենտինայի հետ հարաբերությունների ընթացքը, ընդգծել միջխորհրդարանական հարթակներում որակական համագործակցության ու հանրային դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը:

Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհավորել է Արմեն Աշոտյանին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ հանձնաժողովի նախագահի անձնական ջանքերը եւ ներուժը խթան կհանդիսանան երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-արգենտինյան հարաբերությունների 25-ամյակի միջոցառումներին, քննարկել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցության վերաբերող հարցեր:

Դեսպանը կարեւորել է Արգենտինայում հայկական սփյուռքի դերն ու ավանդը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն կարեւոր գործոն է այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման համատեքստում, այլ նաեւ ամուր հիմք՝ Հայաստանն ու հայկական աշխարհն ավելի գլոբալ եւ մրցունակ դարձնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների, տնտեսական զարգացման եւ երկկողմ առեւտրային շրջանառության խնդիրներին վերաբերող հարցերի, անդրադարձել երկկողմ պաշտոնական այցելությունների կազմակերպման հնարավորություններին:

Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, անդրադարձել Վերլուծական խորհրդի աշխատանքներին եւ դրա շրջանակում Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության հետ համագործակցության հնարավորություններին:


24.07.2017
Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը
Հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը նվիրված է ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային: Համաժողովին մասնակցում են մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS