Տպել
14.07.2017
«Վերլուծական խորհուրդը» քննարկել է խորհրդարանական դիվանագիտության հիմնախնդիրները
1 / 4

«Վերլուծական խորհրդի» անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ հուլիսի 14-ին անցկացրել են հերթական աշխատանքային նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Վերլուծական խորհրդի» աշխատակարգը, որով սահմանվում են խմբի գործունեության իրավական հիմքերը, նպատակները, խնդիրները, գործառույթները, խորհրդի կազմը, կառուցվածքն ու գործունեության կարգը:

Քննարկվել են հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ «Վերլուծական խորհրդի» անդամների առաջարկներն աշխատակարգի վերաբերյալ, որոնց մեծ մասը, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ընդունելի է: Աշխատակարգը կհաստատվի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում:

Հաջորդիվ քննարկվել է օրակարգի երկրորդ՝ խորհրդարանական դիվանագիտության իրականացման մեխանիզմների եւ բովանդակության վերաբերյալ հարցը, որի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամական խմբերի հետ աշխատանքի, ՀՀ ԱԺ պատվիրակությունների հետ համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկները, պատկերացումներն ու տեսլականն են ներկայացրել «Վերլուծական խորհրդի» անդամները:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ներկայացրել է խորհրդարանական դիվանագիտության ներկա գործընթացներն ու անելիքները:

Քննարկվել եւ որոշվել են առաջիկա նստաշրջանում նախատեսվող խորհրդարանական լսումների թեմաներն ու ուղղությունները:


14.07.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը
Հուլիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Տոնական ընդունելությանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Շնորհավորելով Ֆրանսիայի Ազգայի...

14.07.2017
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հե...