Տպել
07.07.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը
1 / 2

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 7-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ գումարված նիստում քննարկել եւ հաստատել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման գործունեության ընթացքում խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծելու մասին հարցը:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել է 58 բարեկամական խմբերին ավելացնել եւս 1-ը` Հայաստան-Հորդանան խորհրդարանական բարեկամական խումբը: Առաջարկն ընդունվել է: