Տպել
06.07.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ողջունելով հյուրին՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը հայ-բրիտանական միջպետական կապերի զարգացման եւ ընդլայնման համատեքստում արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Միացյալ Թագավորության դեսպանության հետ առկա նպաստավոր համագործակցությանը: Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


06.07.2017
Տեղեկատվություն
Հուլիսի 7-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կհանդիպի Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի կենտրոնի պատվիրակության հետ: Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի Կարմիր դահլիճում (234 սրահ): ...

06.07.2017
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 6-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Սեւանա ...

06.07.2017
Արմեն Աշոտյանը նամակով դիմել է Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի անդամներին, համանախագահներին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
Հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, նամակով դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բ...

06.07.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 6-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ գումարված նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինակ...