National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.07.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.07.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ մեր պետական կարեւորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Ամրապնդելով պետականության հիմքերը, մարդուն, նրա իրավունքները եւ ազատությունները հռչակելով բարձրագույն արժեք` Սահմանադրությունն ամրագրել է բոլորիս ձգտումը` ապրել արդար եւ իրավական պետության մեջ: Ավելի քան 20 տարվա ընթացքում հիմնական օրենքի, այնուհետեւ դրանում կատարված փոփոխությունների ընդունմամբ սահմանադրական նորմերը որպես ուղենիշներ հիմնավորապես հաստատվել են պետական շինարարության մեջ եւ մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Հարգելի հայրենակիցներ,

մեր առջեւ շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ: Գլխավորապես մեզնից` մեր իրավունքներն ազատորեն իրացնելուց եւ պարտականությունները պատշաճ կատարելուց են կախված մեր առաջընթացն ու զարգացումը: Մենք պիտի ջանք չխնայենք, որ մեր երկիրը հաջողությամբ հաղթահարի դժվարությունները եւ հաստատուն քայլերով ոտք դնի զարգացման հաջորդ փուլ: Սահմանադրությունը ստեղծել է դրան հասնելու բոլոր պայմաններն ու գործիքները:

Քաղաքացու եւ պետության շահերի ընդհանրության գիտակցումով պետք է միավորենք մեր կարողությունները, հմտությունները եւ հնարավորությունները` այդ ամենն օգտագործելով ի շահ երկրի եւ ի բարօրություն ժողովրդի:

Մաղթում եմ կայուն խաղաղություն, ամուր առողջություն, բարեկեցություն, չթուլացող հավատ վաղվա օրվա եւ սեփական ուժերի հանդեպ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS