National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.07.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
03.07.2017
Քննարկվել է Սեւանա լճի էկոհամակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն
1 / 1

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 3-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծին՝ հուլիսի 4-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկելու համար:

Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է 2017 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը: Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

Արսեն Հարությունյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայության տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումն է: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաեւ օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ 3 չափաքանակի ավելացումն է՝ դարձնելով այն մինչեւ 270 մլն մ 3 : Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն մ 3 ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սեւան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ենթակայության տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամ էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսի չի առաջանա:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Արամ Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է ծրագրի կարեւորությանն ու հրատապությանը եւ նշել, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայության տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու եւ ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Հանձաժողովի նիստին մասնակցել են նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ, ովքեր ներկայացրել են առաջարկներ:


03.07.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հուլիսի 4-5-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Գեւորգ Գոր...

03.07.2017
«Մենք կարեւորում ենք բազմակուսակցական ժողովրդավարության լիարժեք կայացումը Հայաստանում». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 3-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին եւ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության գործադիր մարմնի անդամ, Թյուրինգիայ...

03.07.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները
Հուլիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վարդան Բոստանջյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2016 թվականին ՀՀ պետական բյուջ...

03.07.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է. «Այս տարի լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարի ընթացքում հայ-ճապոն...

03.07.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ընդգծելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է երկու երկրների միջպետական փոխգործակցության բազմազան ոլորտներին: ՀՀ ԱԺ նա...

03.07.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար 2017 թվականի հուլիսի 2-5-ը Կիեւ (Ուկրաինա) է գործուղվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով...

03.07.2017
Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS