Տպել
29.06.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ անդամներ Աղվան Վարդանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մանե Թանդիլյանը, Վարդեւան Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Լուիզա Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը հանդիպել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մոտոմե Տակիսավայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Սամվել Ֆարմանյանը ողջունել է հյուրերի այցը ՀՀ Ազգային ժողով եւ ներկայացրել նորաստեղծ բարեկամական խմբի անդամներին: Պարոն Ֆարմանյանն արձանագրել է, որ վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել՝ կարեւորելով այդ գործում թե՛ խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը, թե՛ երկու երկրների դեսպանների ակտիվ գործունեությունը:

Բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կարող են առավել խորացնել խորհրդարանական կապերը՝ դրանով նպաստելով նաեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հայ-ճապոնական բարեկամությունը պայմանավորված է քաղաքակրթության զարգացման գործում երկու երկրների ունեցած մեծ ներդրմամբ եւ հնագույն ժողովուրդներին բնորոշ արժեհամակարգի ընդհանրությամբ: Պարոն Ֆարմանյանը նշել է, որ գլոբալացման ժանակաշրջանում միջազգային հարաբերությունների սերտացման հարցում կարեւորվում է հարաբերվելու ցանկությունը, ոչ թե հեռավորությունը. Հայաստանի եւ Ճապոնիայի դեպքում գործում է այդ սկզբունքը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել այդ հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նա նշել է, որ ռազմավարական տարբեր գաղափարներ կյանքի կոչելով՝ հնարավոր է միջպետական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ ինչպես Ճապոնիան, այնպես էլ Հայաստանը, ելնելով աշխարհաքաղաքական պայմաններից, խիստ արժեւորում է մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումը:

ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը խնդրել է իր ողջույնները փոխանցել Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մոտոմե Տակիսավան նշել է, որ Հայաստանը Ճապոնիայի կարեւոր գործընկերներից մեկն է, եւ իրենք ուրախ են այցելելու Հայաստան երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի տարում:

Ընդգծելով երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը՝ Մոտոմե Տակիսավան պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը: Պարոն Տակիսավան նշել է, որ Ճապոնիան իսկապես կարեւորում է մարդկային ռեսուրսի զարգացումն ու արդյունավետ օգտագործումը եւ այդ ուղղությամբ կատարում լուրջ ներդրումներ:

Մոտոմե Տակիսավան կարեւորել է Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության շարունակականությունը եւ խորացումն աղետների կանխարգելման, կրթության, տնտեսության եւ մշակույթի բնագավառներում:

Հանդիպման ավարտին ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները ողջունել են հյուրերի այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ առաջիկա տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ճապոնական խորհրդարանական եւ միջպետական հարաբերությունները կթեւակոխեն նոր փուլ:


03.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերթինին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հան...

03.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 ...

03.05.2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...

03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...