Տպել
28.06.2017
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

«Հարգելի գործընկերներ, այսօր Վեհաժողովի համար ճշմարտության պահ է: Գոնե ինձ համար սպասելի էր, որ Պեդրո Ագրամունտն իրեն չի պահելու ո՛չ որպես քաղաքական գործիչ եւ ո՛չ էլ որպես տղամարդ եւ հրաժարական չի ներկայացնելու: Ուստի մենք պետք է հավատարիմ մնանք ապրիլյան նստաշրջանում բյուրոյի կայացրած որոշմանը եւ թույլ չտանք, որ ինչ-որ մի Ագրամունտ, ով հրաժարվում է ընդունել բյուրոյի որոշումը եւ չի ցանկանում տղամարդավարի հեռանալ, Վեհաժողովը վերածի կլոունադայի: Մենք պետք է հենց հիմա սկսենք Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի իրավական գործընթացը եւ մաքրենք Վեհաժողովը կոռուպցիայի եւ շահերի բախման ամոթալի խարանից:

Ագրամունտգեյթը հրաշալի նախադեպ է, որպեսզի ԵԽ անդամ որոշ տոտալիտար երկրներ չհամարձակվեն այլեւս գնել, ուղղորդել, իրենց շահը թելադրել Վեհաժողովի որեւէ պատգամավորի, կամ, որ ավելի ամոթալի է, ԵԽԽՎ նախագահի: Ագրամունտգեյթը լավ նախադեպ է, որպեսզի Վեհաժողովի որոշ անդամներ վերջապես հասկանան, որ նավթադոլարները մարսել հնարավոր չէ եւ մի օր կանգնելու է իրենց կոկորդին:

Ես ողջունում եմ Վեհաժողովի բյուրոյի կողմից կոռուպցիոն հայտարարությունների ուսումնասիրության անկախ կառույցի ստեղծումը: Վստահ եմ, որ այդ մարմնի քննության առարկա կդառնան ինչպես խավիարային դիվանագիտության հայտնի դեմքերը, այնպես էլ քննության առարկա կդառնա այն, թե ում միջոցով եւ որքան գումար է ծախսել Ադրբեջանը՝ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելու համար, որտեղ բացի արդեն հայտնի Լուկա Վոլոնտեից, ինչպես պնդում է նաեւ այդ գործին խիստ քաջատեղյակ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նախկին անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին, ներգրավված են նաեւ Պեդրո Ագրամունտն ու Վեհաժողովի այլ պատգամավորներ: Հույս ունեմ, որ անկախ մարմինը քննության առարկա կդարձնի նաեւ Միլիցա Մարկովիչի եւ Բոբ Վոլթերի հեղինակած զեկույցների մութ պատմությունները՝ Եւ պատահական չէ, որ այս կառույցի ստեղծմանը նախարարական կոմիտեում կատաղորեն դեմ արտահայտվեցին Ադրբեջանն ու Թուրքիան:

Հարգելի գործընկերներ, այն պահից, երբ Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ, մենք բարձրաձայնում էինք այդ պարոնի՝ տարբեր տոտալիտար լիդերներին ծառայելու փաստերը, սակայն դուք լռում էիք: Երբ ես եւ իմ գործընկերներն այս ամբիոնից բարձրաձայնում էինք, որ մեր գործընկեր Քրիստոֆեր Շտրասերի զեկույցի տապալման գործում Վոլոնտեի հետ միասին ադրբեջանական լոբբիի շահերը սպասարկել են նաեւ Ագրամունտն ու այստեղ նստած որոշ պատգամավորներ, եւ Ագրամունտը մեզ լռեցնում էր, դուք դարձյալ ոչինչ չարեցիք:

Հիմա եկել է ճշմարտության հետ առերեսվելու պահը: Վստահ եմ, որ մենք վերջապես կունենանք այնքան խիզախություն եւ ազնվություն, որ կմաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի սարդոստայնից, որպեսզի Ագրամունտգեյթերն այլեւս չկրկնվեն»:



28.06.2017
«Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ պատվիրակության անդամներ Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը հանդիպել են Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխ...

28.06.2017
«ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ իշխանության պետական եւ ...

28.06.2017
«Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ...

28.06.2017
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհ...

28.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նիստում՝ «Կառավարման ոլորտում անաչառության խթանումը՝ որպես քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար» հարցի քննարկման ժամանակ, ելույթ է ունեցել ԵԺԿ խմբի անունից: «Հարգելի գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ...

28.06.2017
Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի  նախագահ ...

28.06.2017
«Մենք պետք է միասնաբար պայքարենք թուրքական ժխտողականության դեմ». Էդուարդ Շարմազանովը՝ չեխ պատգամավորներին
Ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ հունիսի 27-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի անունից Պատգամավորների պալատում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն: ...