Տպել
23.06.2017
ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ ստորագրվել է նամակ-համաձայնագիր
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում ստորագրել են նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր:

ՀՀ Ազգային ժողովի ծրագիրն անմիջականորեն կիրականացվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայնագրի ստորագրումից հետո նշել է. «Այսօր մենք ստորագրեցինք մի կարեւոր փաստաթուղթ, որը նոր որակի համագործակցության մեկնարկ է: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները եւ խորհրդարանի դերի բարձրացումը ենթադրում են օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմի կարողությունների կատարելագործում»: Արա Բաբլոյանը, կարեւորելով լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, նշել է, որ խորհրդարանը բաց է համագործակցության համար, եւ առաջիկայում համատեղ ջանքերով մշակվելիք ծրագրերը կիրականացվեն:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր խոսքում ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը, ունենալով խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ, ողջունում է Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները, որոնց նպատակը երկիրը խորհրդարանական կառավարման հանրապետություն դարձնելն է:

Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է տալիս սերտ կապեր հաստատելու երկու խորհրդարանների միջեւ՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները եւ աշխատակազմի կարողությունները զարգացնելու համար:


23.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը խորհրդարանների եւ երկրների միջեւ կապերի զարգացման եւ խորացման գործում, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում ա...

23.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Իսսամ Նայալին Ազգային ժողովում եւ իր մտահոգությունը հայտնել Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահ...

23.06.2017
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանի հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 23-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործա...

23.06.2017
Արա Բաբլոյանը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում:Միջոցառմանը կմասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: ...

23.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 26-30-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: ...