Տպել
20.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:

Ողջունելով Յորիս Պոշետին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ հայ-բելգիական հարաբերությունները տարեցտարի զարգանում են՝ ամրապնդելով երկու ժողովուրդների բարեկամությունը: Անդրադառնալով Հայաստանի եւ Բելգիայի միջեւ առկա հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն, սակայն փոխշահավետ համագործակցությունը ամբողջովին չի դրսեւորվում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը եւ նշել, որ Հայաստան-Բելգիա բարեկամական խումբն Ազգային ժողովում գործում է 2000 թվականից, իսկ նորընտիր խորհրդարանում շուտով կձեւավորվի նոր խումբ:

Արա Բաբլոյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւի համար՝ նշելով, որ դրանով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բելգիայի հայկական համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ խորացման հարցում՝ նշելով, որ բելգիահայերն իրենց նպաստն ունեն նաեւ Բելգիայի զարգացման գործում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանին հայրենանվեր գործունեության համար:

Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով՝ կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ունենալով որպես ուղենիշ:

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն Պոշետը նշել է, որ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ տպավորված է, որ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, բարոյական կշիռ ունենալով աշխարհում, այսօր պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացման համար: Յորիս Պոշետի խոսքով՝ հայ ժողովրդի անցած ճանապարհը ազդակ է կայանալու եւ պայքարելու համար:


20.06.2017
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ: ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը, դրա կազմման հարցում գործադրի որդեգրած մոտեցումները եւ փիլիսոփայությունը: Վարչապետի խոսքով՝ փաստաթղթում կառավարությ...

20.06.2017
«ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ՝ ի կանխարգելումն մարդկային նոր կորուստների եւ ի նպաստ տարածաշրջանային կայունության». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների...

20.06.2017
«Մենք հետաքրքրված ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագծով». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել խորհրդարանական մակարդակում հայ-չինական հարաբեր...

20.06.2017
Արա Բաբլոյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը: ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է վիրավոր զինծառայողի առողջական վիճակով, զրուցել նրա հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: Բժիշկները ներկայա...

20.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկ...

20.06.2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 20-ին ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներ Քոլին Ուոլին եւ Մարիա Գոլդմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Հյուրերը...