Տպել
19.06.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին
1 / 1

Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, ինչպես նաեւ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքի մշակման աշխատանքների ընթացքը:

Փորձագետները, դրական գնահատելով «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» օրինագիծը, մասնավորապես անդրադարձել են օրենքի նախագծում տեղ գտած առավել առանցքային խնդիրներին եւ նշել, որ որոշ դրույթներ հստակեցման եւ կատարելագործման անհրաժեշտություն ունեն:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել կարծիքի համար` ընդգծելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը դառնում է լավ ավանդույթ: Նա հավաստիացրել է, որ կարծիքում տեղ գտած առաջարկությունների ճնշող մեծամասնությունը կիրացվի օրենքի նախագծի մեջ: Վենետիկի հանձնաժողովը որոշել է հաստատել կարծիքը:

Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների լույսի ներքո ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքների հետագա զարգացումները եւ նշել, որ ընտրություններն առավելապես անցկացվել են անձի հիմնարար իրավունքների եւ ազատությունների պահպանմամբ, ինչն արձանագրվել է միջազգային դիտորդների կողմից: Առաջին անգամ այս ընտրությունների ժամանակ կիրառվել են ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքեր, տեսախցիկներ են տեղադրված եղել մեծ ընտրատեղամասերում, ինչը թույլ է տվել առցանց հետեւել ընտրությունների ընթացքին:

Վերջում Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքի մշակման աշխատանքների ընթացքին: Կարծիքի նախագիծը մշակող փորձագետները հայտնել են, որ հունիսի 15-ին հանդիպել են Արփինե Հովհաննիսյանի հետ եւ արդյունավետ քննարկում են ունեցել օրենսգրքի նախագծի առանցքային կարգավորումների վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը որոշել է լիազորել փորձագետներին նախքան հոկտեմբերյան նստաշրջանում օրենսգրքի վերաբերյալ կարծիքի հաստատումը, դրա նախագիծը տրամադրել հայաստանյան կողմին:


19.06.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հունիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստում քննարկվել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման...

19.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի նախագահի հանձնակատարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությանը: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Ազգային ժողով, բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա քաղաքական երկխոսութ...

19.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-ր...

19.06.2017
Հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստը
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով` ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝ ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը: ...

19.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Փոքր Ասիայի ժողովուրդների համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 17-19-ը Բեյրութ (Լիբանանի Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: ...