National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
16.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ողջույնի խոսքը Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներին
1 / 10

Հունիսի 16-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումին: Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Միջկուսակցական ֆորումի հարգելի մասնակիցներ,

հարգարժան գործընկերներ,

ողջունում եմ Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներիդ: Այն կարեւոր հարթակ է թե՛ միջկուսակցական եւ թե՛ միջպետական ու համազգային խնդիրներ քննարկելու համար:

Արցախի եւ Հայաստանի քաղաքական կուսակցությունները՝ որպես կազմակերպություններ, գտնվում են տարբեր քաղաքական եւ ընտրական տարածքներում, սակայն դրանք հայակենտրոն եւ հայանպաստ գործունեություն են ծավալում միեւնույն` հայկական տարածքում: Դրանք ունեն միմյանց շատ մոտ քաղաքական ծրագրեր, քաղաքական նպատակներ, որոնք բխում են երկու պետություն ունեցող մեկ ժողովրդի առաջնահերթություններից, մեր առջեւ ծառացած մարտահրավերներից: Մեր կուսակցություններն ունեն բավականին հարուստ քաղաքական կապիտալ, որը կարող են արդյունավետ օգտագործել այդ նպատակներին հասնելու համար:

Հարգելի բարեկամներ,

Արցախի հարցը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, իր ուրույն տեղն ունի Հայաստանում գործող քաղաքական ուժերի ծրագրերում: Համապետական բոլոր ընտրություններում իրենց նախընտրական ծրագրերում նրանք առանձին մաս են հատկացնում Արցախի հարցին, Արցախի Հանրապետության հետ հարաբերություններին, պատրաստ են նպաստել տնտեսական զարգացմանը, պաշտպանել նրա անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքը: Հայաստանյան քաղաքական ուժերն Արցախի կուսակցությունների հուսալի գործընկերներն են եւ պատրաստ են իրենց հնարավորություններն ի սպաս դնել նրանց քաղաքական փորձառությունն ավելացնելուն, տեղեկատվական բազան եւ միջազգային կապերն ընդլայնելուն: Տրամաբանական է, որ Արցախի քաղաքական կուսակցությունների քաղաքական ծրագրերում էլ կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաեւ համահայկական դրույթները:

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, իրենց ծրագրային որոշակի տարբերություններով հանդերձ, մեկ հարցի՝ Արցախի ճակատագրի շուրջ միասնական են, ինչպես մեր ժողովուրդը: Վստահ եմ, որ երկրի ճակատագրի հարցում նույնպիսի միասնականություն առկա է նաեւ Արցախի կուսակցական ներկապնակի պարագայում: Իսկ միջկուսակցական կառուցողական համագործակցությունն ավելի է մեծացնում այն ներուժը եւ հնարավորությունները, որ ունեն Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերն առանձին-առանձին: Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է առկա մարտահրավերները վերածել նոր հնարավորությունների՝ անվտանգություն ու զարգացում ապահովելով Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար:

Հարգելի գործընկերներ,

վստահ եմ, որ այս հարթակն իր ներդրումը կունենա հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունների միջեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակման, երկխոսության եւ ընդհանրապես քաղաքական մշակույթի զարգացման գործում:

Մաղթում եմ արգասաբեր աշխատանք»:


16.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Արցախում այցելել է առաջնագիծ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հունիսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am