National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախի Հանրապետություն
1 / 18

Հունիսի 15-ին երկօրյա այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Հայաստանի խորհրդարանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արթուր Թովմասյանը եւ այլ պատասխանատուներ:

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սա Արա Բաբլոյանի առաջին այցն է Արցախի Հանրապետություն:

Այցի ծրագրի առաջին հատվածում պատվիրակությունն ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Այնուհետեւ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների կարճատեւ առանձնազրույցը, ինչին հաջորդել է ԱԺ նիստերի մեծ դահլիճում ընդլայնված կազմով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ-ի եւ ԱՀ ԱԺ-ի պատգամավորների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին, բարձր է գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը:

«Անկախության առաջին իսկ տարիներից հայկական երկու հանրապետությունների միջեւ ձեւավորվել են խորհրդարանական ամուր եւ գործնական կապեր, որոնք հետագայում հասցվել են ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակի եւ ամրագրվել երկու եղբայրական խորհրդարանների միջեւ համագործակցության համաձայնագրով»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

«Ինձ համար ամենամեծ պաշտոնը կլինի Արցախի քաղաքացի կոչվելը», -այսպես է սկսել իր ելույթը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Արցախի խորհրդարանականներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ նախկինում բազմիցս այցելել է Արցախ՝ թե՛ որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր եւ թե՛ որպես բժիշկ:

Նա նույնպես բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու ԱՀ միջազգային ճանաչմանն ուղղված խորհրդարանական ջանքերը:

«Արցախը հայկական աշխարհի անբաժանելի մասն է, որի հետ կապված ենք արյամբ, հոգով ու սրտով, մշակույթով եւ պատմությամբ: Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի ձգտումը ոչ ոք չի կարող կանգնեցնել»,-նշել է Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը նույն օրը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Արցախի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ եւ պատվիրակության անդամներին՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու եւ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկկողմ համոզմունք է հայտնվել, որ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը կշարունակի ընդլայնել ու խորացնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ ձեւավորված սերտ համագործակցությունը:

Հունիսի 16-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի միջկուսակցական ֆորումի բացման արարողությանը:

ՀՀ ԱԺ նախագահի այցը կշարունակվի մինչեւ հունիսի 17-ը:


15.06.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Հունիսի 15-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակայի...

15.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարա...

15.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն), որտեղ հունիսի 16-ին կմասնակցի «Ժողովրդարավրություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին:Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը լիագումար նիստում կներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am