National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները եւ փաստել, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը բարձր հիմքերի վրա է: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Արցախի Հանրապետության խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է Ցեղասպանության միջազգային դատապարտումն ու ժխտողականության դատապարտման հարցում երկու երկրների ջանքերի միավորումը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, դա քայլ է հանուն մարդու իրավունքների պաշտպանության, իսկ Հունաստանը՝ որպես ժողովրդավարության օրրան, այստեղ անելիք եւ ասելիք ունի:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս նշել է. «Արցախի հարցը տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման հարց է. ժողովուրդ, որն ուզում է իր պատմական հայրենիքում որոշել իր ճակատագիրը: Արցախի ժողովրդի պայքարն ազատության պայքար է, եւ քաղաքակիրթ աշխարհը պետք է սատարի արցախցիների ազատության պայքարին»:

ԱԺ փոխնախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը, անհրաժեշտ է համարել ակտիվացնել թե միջխորհրդարանական հարաբերությունները տարբեր մակարդակներում, թե հայ-հունական համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ տիկին դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաեւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ մշակութային կապերի ընդլայնումը:



15.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախի Հանրապետություն
Հունիսի 15-ին երկօրյա այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի խորհրդարանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ...

15.06.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Հունիսի 15-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակայի...

15.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն), որտեղ հունիսի 16-ին կմասնակցի «Ժողովրդարավրություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին:Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը լիագումար նիստում կներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am