Տպել
15.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն), որտեղ հունիսի 16-ին կմասնակցի «Ժողովրդարավրություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին:

Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը լիագումար նիստում կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո: Նիստի ընթացքում կքննարկվի նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքի նախնական տարբերակը՝ այն հաստատելու նպատակով: Այցի շրջանակներում Արփինե Հովհաննիսյանը հանդիպումներ կունենա նաեւ Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների հետ. հանդիպումների ընթացքում կքննարկվի ՀՀ դատական օրենսգրքի նախագիծը:


15.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախի Հանրապետություն
Հունիսի 15-ին երկօրյա այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի խորհրդարանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ...

15.06.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Հունիսի 15-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակայի...

15.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարա...