Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրել սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցի վրա: Այս տարի արյան դոնորի միջազգային օրվա կարգախոսն է. «Մի՛ սպասեք արհավիրքի: Ի՞նչ կարող ենք անել. հանձնե՛ք արյուն, հանձնե՛ք հիմա, հանձնե՛ք հաճախակի»:
Օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել եւ արյուն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ եւ լրագրողներ:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը եւ Կարեն Ավագյանն արյան կամավոր դոնորության գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգեւատրվել են «Արյան դոնոր» պատվավոր կրծքանշանով:
Հանձնելով պարգեւները՝ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարեւորել է միջոցառման անցկացումը խորհրդարանում եւ կոչ արել արյունատվության գործում ցուցաբերել ակտիվություն:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այցելել է Ազգային ժողով
Հունիսի 14-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն այցելել է ՀՀ Ազգային ժողով: Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Ողջունելով Տաջիկստանի Հանրապետության նախագահին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ուրախ է խորհրդարանում հյուրը...
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Արյունաբանական կենտրոնի բացմանը
Հունիսի 14-ին` Արյան դոնորի միջազգային օրը, Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվել է Արյունաբանական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդարանի նախագահը շրջել է նորաբաց լա...
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
Հունիսի 15-17-ը Արցախի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: ...
Արա Բաբլոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հիմնված երկարամյա բարեկամության վրա: ՀՀ ԱԺ...
ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ (win-win) ռազմավարությունը` հաջողության գրավականն է
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի ...