Տպել
02.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 4-8-ը Մոսկվա եւ Խանտի Մանսիսկ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Տատյանա Միքայելյանը, Աղվան Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Արարատ Միրզոյանը:


02.06.2017
«Նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵՄ-ի համար». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արյա Մակոնենին եւ Ֆինլանդիայի ԱԳՆ առեւտրային հարցերով խորհրդական Սառա Օհլսին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է...

02.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նա...

02.06.2017
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Ղազանչյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի...